10 գիրք, որ պետք է կարդա յուրաքանչյուր կին
Advertisement 1000 x 90

10 գիրք, որ պետք է կարդա յուրաքանչյուր կին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 գրքերից բաղկացած ցուցակ, որն անտարբեր չի թողնի և ոչ մի կնոջ աշխարհում:

  1. Սթեֆան Ցվեյգ – «Անծանոթուհու նամակը»

Սա սիրո պատմություն է: Կինը սիրում է տղամարդուն, նրա համար պատրաստ է ամեն ինչի, բայց… Կարդացեք այս գիրքը և կհասկանաք դրա խորը իմաստը:

  1. Սուադ – «Կենդանի այրվածը»

Այս գիրքը մուսուլման կանանց դաժան կյանքի մասին է: Գրքի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա: Այս գիրքն անտարբեր չի թողնի ոչ մի կնոջ:

  1. Բեթի Մահմուդի, Ուիլյամ Հոֆեր – «Միայն դստեր հետ»

Սա ևս մի գիրք է մուսուլման կանանց դաժան կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա: Պատմությունն ամերիկուհու մասին է, ով ամուսնացել է իրանցու հետ: Այս կինը դստեր և ամուսնու հետ գնում է Իրան՝ բարեկամների մոտ, և մնում է այնտեղ: Ամերիկուհին բազում փորձությունների միջով է անցնում, մինչև հայրենիք վերադառնալը:

  1. Քեթի Քելլի – «Մնաս բարով, ներիր»

Այս գիրքը պատմում է երկու ընկերուհիների կյանքի մասին. մեկը բիզնես լեդի է, մյուսը՝ տնային տնտեսուհի և երկու երեխաների մայր: Մի պահի նրանց կյանքը կտրուկ փոխվում է: Կանայք նույնիսկ չեն կարող պատկերացնել, թե իրենց ինչ է սպասվում:

  1. Էլիզաբեթ Գիլբերտ – «Կեր, աղոթիր, սիրիր»

Եթե Դուք չգիտեք՝ ինչպես ձեռք բերել ներդաշնակություն և երջանկություն, ինչպես հաճույք ստանալ յուրաքանչյուր նոր օրից, կարդացեք այս գիրքը և ստացեք Ձեր շատ հարցերի պատասխանները:

  1. Լ. Ն. Տոլստոյ – «Աննա Կարենինա»

Համաշխարհային այս վեպը սիրո և ատելության մասին է: Այն մասին, թե ինչպես կարելի է մնալ արժանավոր մարդ, երբ քեզ դավաճանում է սիրելի կինը:

  1. Գրեյ Ջոն – «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից»

Այս գիրքը հարմար է բոլոր տարիքի կանանց համար: Սա կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչ է կատարվում Ձեր կեսի գլխում:

  1. Գերի Չեպմեն – «Սիրո հինգ լեզուները»

Այս գիրքը կօգնի Ձեզ գլուխ հանել սիրային հարաբերություններից: Դուք կհասկանաք Ձեր սխալները, որոնք թույլ եք տվել սիրային հարաբերություններ կառուցելիս:

  1. Էրիխ Մարիա Ռեմարկ – «Երեք ընկեր»

Այս գիրքն իսկական և անկեղծ ընկերության մասին է: Եթե Դուք չեք հավատում, որ գոյություն ունի ընկերություն, որն ավելի ուժեղ է, քան մահը, ապա կարդացեք այս շքեղ գիրքը:

  1. Օսկար Ուայլդ – «Դորիան Գրեյի դիմանկարը»

Այս գիրքն օգնում է հասկանալ, թե ինչ է կանգնած երիտասարդ մարդու անթերի արտաքինի հետևում: Գրքի հեղինակը ցանկացել է հասցնել ընթերցողին, որ գեղեցկությունը և երիտասարդությունն ամենագլխավորը չեն կյանքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը