Գիտնականները պարզել են, որ դանիացի բարձրաստիճան վիկինգները կրում էին կղբի մորթի՝ ցուցադրելու իրենց սոցիալական կարգավիճակը, գրում է Daily Mail-ը։
Նման եզրակացության են եկել Կոպենհագենի համալսարանի գիտնականները։ Կուղբերը Դանիայի բնիկներ չեն եղել, այդ իսկ պատճառով նրանց կաշին, ամենայն հավանականությամբ, շքեղության առարկա էր:
«Վիկինգների դարաշրջանում էկզոտիկ մորթի կրելը գրեթե անկասկած հարստության և սոցիալական կարգավիճակի ակնհայտ տեսողական հայտարարություն էր, ինչպես ժամանակակից աշխարհում բարձր նորաձևությունը»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Լուիզա Օերսթեդ Բրանդտը:
10-րդ դարում ապրած բարձրաստիճան անձանց գերեզմաններում հայտնաբերված կենդանիների մնացորդների վերլուծությունը ցույց է տվել, որ նորմաններն ունեին նաև աղվեսի և սկյուռի կաշվից պատրաստված հագուստ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Unsplash / Tim Umphreys