G7-ը տարեկան 33 միլիարդ դոլար կհատկացնի մաքուր էներգիայի համար
Advertisement 1000 x 90

G7-ը տարեկան 33 միլիարդ դոլար կհատկացնի մաքուր էներգիայի համար

2022 թվականի մայիսի վերջին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ G7 երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարները պայմանավորվել են նավթի և գազի նախագծերից ստացված միջոցները վերաբաշխել «կանաչ» էներգիայի: Խոսքը տարեկան մոտ 33 մլրդ գումարի մասին է։

Այս ասոցիացիան ներառում է Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան: Ֆինանսական միջոցները հնարավոր կլինի վերահղել դեպի մաքուր էներգիա՝ դադարեցնելով պետություններից դուրս նավթի, գազի և ածխի զարգացման նախագծերի ֆինանսավորումը։ Վերլուծաբանները նշում են, որ պատմության մեջ առաջին անգամ բոլոր յոթ մասնակից երկրները համաձայնության են եկել հանածո վառելիքի բոլոր տեսակների հետ կապված միջոցների շուրջ։

Սիրարփի Աղաբաբյան