Ինչպե՞ս է լվացվելն ազդում սթրեսի վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է լվացվելն ազդում սթրեսի վրա

Լվացվելը կարող է մեղմացնող ազդեցություն ունենալ սթրեսային իրադարձությունների հոգեբանական հետեւանքների վրա, ասվում է Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Տորոնտոյի եւ Ամստերդամի Ազատ համալսարանի կողմից անցկացված հետազոտության շրջանակներում 1150 մարդ վախեցած կնոջ մասին տեսանյութ է դիտել, որը պատրաստվում է բանջի-ջամփինգի ատրակցիոնին, որից հետո հետազոտության մասնակիցները նաեւ ձեռքերը լվանալու, շրջան նկարելու եւ ձվեր մաքրելու տեսանյութեր են դիտել: Հետազոտողները պարզել են, որ մասնակիցների վրա առավել հանգստացնող ազդեցություն է ունեցել ձեռքերը լվանալու մասին տեսանյութը:

Գիտնականները եւս մի փորձ են անցկացրել, որի ընթացքում հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Յուրաքանչյուր խմբի անդամներ սթրեսի են  ենթարկվել։ Այնուհետեւ առաջին խմբին խնդրել են պատկերացնել, թե ինչպես են լվանում դեմքը, ձեռքերը, պարանոցը եւ մազերը: Ընդ որում, երկրորդ խումբը պետք է պատկերացներ, թե ինչպես է դիպչում մարմնի նշված մասերին։ Երրորդ խումբը վերահսկողականն էր։ Փորձի արդյունքում առաջին խումբը լավագույնս էր հաղթահարել սթրեսը։

news.am