Ինդոնեզիայում հնագույն մարդու նոր տեսակ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Ինդոնեզիայում հնագույն մարդու նոր տեսակ է հայտնաբերվել

Գրիֆիթի համալսարանի հնագետները հետազոտել են Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներից մեկում հայտնաբերված դեռահաս աղջկա մնացորդների ԴՆԹ-ն։ Պարզվել է, որ բրածոն պատկանում է հնագույն մարդկանց նախկինում անհայտ տեսակների խմբին։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։

Աղջկա մնացորդները հայտնաբերվել են դեռևս 2015 թվականին, սակայն գիտնականներից յոթ տարի է պահանջվել դրանք ուսումնասիրելու համար։

«Մենք հայտնաբերել ենք առաջին հնագույն մարդու ԴՆԹ-ն Ասիայի և Ավստրալիայի միջև ընկած կղզու շրջանում: Սա մեզ նոր տվյալներ է տալիս գենետիկական բազմազանության և վաղ ժամանակակից մարդկանց պատմության վերաբերյալ Ուոլես կղզիներում՝ աշխարհի այս քիչ ուսումնասիրված հատվածում»,- ասել են հետազոտողները:

Նրանք պարզել են, որ աղջիկը մահացել է 18 տարեկանում, պատկանել է որսորդների ցեղին, որն ապրել է կղզում ավելի քան 7 հազար տարի առաջ։ Դատելով ԴՆԹ-ից՝ այս խմբի մարդիկ առնչություն ունեն տոալների հետ՝ հնագույն ժողովուրդ, որն ուներ իր մշակույթը և ապրում էր միայն Սուլավեսի կղզու տարածքում։ Աղջիկը նաև ընդհանուր գեներ է ունեցել մարդկանց նախկինում անհայտ խմբի հետ:

Գիտնականները պնդում են, որ ժամանակակից մարդը գենետիկ կապ չունի հնագույն մարդկանց այս նախկինում անհայտ խմբի հետ: