Գիտնականներն առաջարկել են հալյուցինածին սնկերը ներառել ծանր հարբեցողության բուժման ծրագրում
Advertisement 1000 x 90

Գիտնականներն առաջարկել են հալյուցինածին սնկերը ներառել ծանր հարբեցողության բուժման ծրագրում

Հոգեթերապիայում փսիխոդելիկների ավելացումն օգնել է ավելի արդյունավետ բուժել մեծահասակների ծանր հարբեցողությունը, քան միայն հոգեթերապիան, նշվել է նոր հետազոտությունում։

Փսիլոցիբինի՝ փսիխոդելիկ միացության բարձր չափաբաժինների կրկնակի ներարկումը (որը փոխում է գիտակցությունը եւ պարունակվում է հալյուցինածին սնկերում) ալկոհոլի օգտագործման խանգարումներ ունեցող պացիենտներին՝ հոգեթերապիայի հետ համադրմամբ, օգնել է ավելի շատ կրճատել ծանր հարբեցողության օրերը, քան  դատարկահաբի ընդունումն ու թերապիան։

Առաջին չափաբաժնի ընդունումից  ութ ամիս հետո հետազոտության փսիլոցիբին ընդունող մասնակիցների 48 տոկոսը լիովին դադարել է խմել։

Այսպիսին են հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։

Հետազոտությունը, որն իրականացվել է Նյու Յորքի համալսարանի ղեկավարությամբ, երկակի կույր ռանդոմիզացված կլինիկական փորձարկում էր։ Մասնակիցներին առաջարկվել է 12-շաբաթյա հոգեթերապիա անցնել, եւ պատահական կերպով նշանակել են կամ փսիլոցիբին, կամ դիֆենհիդրամին՝ հակահիստամինային դեղամիջոց երկու օրվա սեանսների ընթացքում՝ չորրորդ եւ ութերորդ շաբաթներում։

Առաջին սեանսի ժամանակ մարդիկ ստացել են 5 միլիգրամ (70 կիլոգրամի հաշվարկով) փսիլոցիբին կամ 50 միլիգրամ դիֆենհիդրամին։ Երկրորդ սեանսի ժամանակ նրանք ստացել են 25-40 միլիգրամ փսիլոցիբին կամ 50-100 միլիգրամ դիֆենհիդրամին։

Նրանք ստացել են նաեւ մոտիվացիոն-ուժեղացնող թերապիա եւ կոգնիտիվ-վարքագծային թերապիա։

Հետազոտողները հետեւել են մասնակիցներին, որպեսզի գնահատեն նրանց արդյունքները երկակի կույր շրջանի 32 շաբաթվա ընթացքում՝ դեղերի առաջին չափաբաժինն ստանալուց հետո։

Փսիլոցիբին ընդունած մարդկանց մեջ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել։

Հետազոտությանը մասնակցել է 25-65 տարեկան 93 մարդ, որոնք ունեցել են ալկոհոլային կախվածություն, եւ որոնք մինչեւ սքրինինգը 30 օրվա ընթացքում չորս օրից ոչ պակաս շատ ալկոհոլ են օգտագործել։

Հետազոտությունից հանվել են լուրջ հոգեկան եւ թմրաբանական խանգարումներ ունեցող մարդիկ, որոնք օգտագործել էին բժշկական առումով ցուցված հալյուցինածիններ, ինչի պատճառով դեղամիջոցների օգտագործումը թույլ չի տրվել, ինչպես նաեւ նրանք, ովքեր բուժվում էին ալկոհոլային կախվածությունից։

med.news.am