Հայաստան կապիկի ծաղիկի ներթափանցումը չի բացառվում. մասնագետ
Advertisement 1000 x 90

Հայաստան կապիկի ծաղիկի ներթափանցումը չի բացառվում. մասնագետ

Հաշվի առնելով այլ երկրների հետ շփման ինտենսիվությունը՝ կապիկի ծաղիկի ներթափանցումը Հայաստան չի բացառվում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։

«Հայաստանում կապիկի ծաղիկի դեպք դեռ չի գրանցվել, սակայն, ԱՀԿ-ի տվյալներով, այդպիսի վտանգ կա»,- հավելեց նա։

Գրիգորյանը հայտնեց, որ կանխարգելիչ միջոցառումները հիմնականում իրականացվում են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

«Ավելի վաղ կանոնակարգեր էին ընդունվել՝ կապված սահմանին կենդանիների ներմուծման վերահսկողության հետ»,- ընդգծեց նա։

ԱՀԿ-ի օգոստոսի 26-ի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 46.500 դեպք, գրանցվել է մահվան տասնյակ դեպքեր։

med.news.am