Ձգողության երեք օրենք, որոնք ձեզ թույլ կտան ցատկ կատարել դեպի առաջ
Advertisement 1000 x 90

Ձգողության երեք օրենք, որոնք ձեզ թույլ կտան ցատկ կատարել դեպի առաջ

  1. Նոր կապեր հաստատեք

Մեր ստացած տեղեկություններն ուղեղին օգնում են նյարդաբանական միացություններ ստեղծել: Հիշողությունն ապահովում է միացումը, իսկ նեյրոններն այն կապում են նոր գիտելիքի հետ: Օրենքը նույն եղանակով է գործում: Եթե ամեն օր երկու շաբաթվա ընթացքում դուք երկու ժամ մեդիտացիա անեք` մտածելով, թե ինչպիսին եք տեսնում ձեր կատարյալ վիճակը, ձեր ուղեղը կտպավորվի ձեր ստեղծած պատկերից: Այդպիսով դուք կկարողանաք պրոյեկտել այն մարդուն, որն ուզում եք դառնալ ապագայում:

  1. Վերածրագրավորեք ձեր ուղեղը

Ամեն վայրկյան զգայական օրգանները տեղեկություններ են հավաքում եւ այն ուղարկում են ուղեղին: Նեյրոններն այրում են նեյրոմեդիատորները, որոնք մեզ ստիպում են հույզեր զգալ: Ապացուցվել է, որ ամեն անգամ, երբ մենք լավ կամ վատ բանի մասին ենք մտածում, մենք մարմնում քիմիական ռեակցիաներ ենք գործարկում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ զգացմունքները եւ հույզերը փորձի վերջնական արդյունք են` իրական կամ հորինովի: Մեր ապրած զգացմունքը կգերակայի մեր նկատմամբ մինչեւ նոր փորձառություն ձեռք բերելը:

Որքան ավելի ենք մտածում ինչ-որ բանի մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ միտքը կհայտնվի ապագայում: Եվ կարեւոր չէ` այն դրական կլինի, թե բացասական Իհարկե մենք կարող ենք փորձել ճնշել վատ մտքերը` մտածելով որեւէ լավ բանի մասին: Սակայն մեր մարմինը ճնշվածություն չի սիրում: Դա է պատճառներից մեկը, թե ինչու բացասական պահերը մոռանալը բարդ է, թեեւ` հնարավոր: Այնպես որ, մենք կարող ենք մտածողության միջոցով քիմիական նոր ռեակցիաներ ստեղծել եւ փոփոխել սեփական հուզական վիճակը: Դա մեզ թույլ կտա խուսափել բացասական հույզերի կրկնությունից:

  1. Համոզվեք, որ ձեր մարմինը ձեր բանականությանն է ծառայում

Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ ընդունված է համարել, որ խելքը մարմնի ծառան է: Մենք ապրում ենք այնպես, ինչպես ճակատագիրը ծրագրել է: Բայց սեփական իրականությունը ստեղծելու համար մենք պետք է կյանքի ուղուց հեռացնենք որոշակի ծրագիրը: Եվ այդ դեպքում մարմինը կծառայի մեր մտքին, ոչ թե հակառակը:
Օրինակ, երբ ձեզ անվստահ եք զգում, սկսում եք այնպես մտածել, ինչպես զգում եք: Հետո դուք ձեզ այնպես եք զգում, ինչպես մտածում եք, եւ զգացմունքն է կառավարում մտքերը: Երբ դա տեղի է ունենում, միտքն է առաջնորդում եւ դուք մտածում եք որպես մարմին, ոչ թե որպես միտք: Եվ դա դառնում է ձեր վիճակը:

Նման իրավիճակում դուք չեք կարող այլ կերպ մտածել, դուք ամբողջությամբ զգացմունքների տիրապետության տակ եք: Եթե ձեզ վատ եք զգում, ուրեմն այդպես էլ մտածում եք: Եվ միայն մտածողության եւ զգացմունքների հանգույցը քանդելով է, որ կկարողանաք խելքով մտածել եւ գիտակից մարդ դառնալ: Հենց դա էլ ձեզ սեփական կյանքի արարիչ կդարձնի: Սեփական մտքերը փոխելով` դուք կփոխեք ձեր կյանքը:

news.am