
Քրոնիկական ցավերը, մկանային զանգվածի փոքրանալը մարդկային օրգանիզմի վաղաժամ ծերանալու ախտանշաններն են, հարցազրույցում ասել են ընտանեկան բժիշկ Թոմ Միթչելը եւ բժիշկ-սննդաբան Լիզա Ռիչարդսը, գրել է «МедикФорум»-ը։
Բժիշկների խոսքով՝ ծերանալու նշաններ կարող են լինել նաեւ մարմնի ցավերը, բորբոքումները, այտուցները, վատ քունը։
Սննդաբան Լիզա Ռիչարդսի խոսքով՝ բժշկական խնդիրների բացակայության դեպքում այս նշանների պատճառ կարող է լինել չբալանսավորված սնունդը։
Վաղաժամ ծերանալու այլ միջոցների թվում մասնագետները նշել են մաշկի վիճակի փոփոխությունը. այն դառնում է ավելի բարակ, կորցնում է ճկունությունը, առաջ են գալիս կնճիռներ, պիգմենտներ եւ թեփոտ մասեր։