Գիտնականները 2-րդ տեսակի դիաբետի նոր դեղամիջոց են ստեղծել, որն արդյունավետ է առկա բոլոր դեղամիջոցներից
Advertisement 1000 x 90

Գիտնականները 2-րդ տեսակի դիաբետի նոր դեղամիջոց են ստեղծել, որն արդյունավետ է առկա բոլոր դեղամիջոցներից

Դիաբետով հիվանդ միլիոնավոր մարդիկ կարող են կենսականորեն կարեւոր արդյունքներ ստանալ նոր՝ տիրզեպատիդ (Tirzepatide) դեղամիջոցից, նշել են հետազոտողները։ Այս մասին գրել է Daily Mail-ը։

Արդեն ապացուցվել է, որ այն ավելի արդյունավետ է, քան մյուս համանման դեղամիջոցները, նշել են գիտնականները;

Նոր տվյալները ցույց են տվել, որ այն նաեւ 12 շաբաթով ավելի արագ է գործում։

Գիտնականները հայտարարել են, որ դեղամիջոցը, որն ընդունվում է շաբաթը մեկ անգամ, տալիս է «ներկա պահին առկա բոլոր արդյունքները գերազանցող» ցուցանիշներ։

Տիրզեպատիդն օրգանիզմում «նմանակում» է այն հորմոններին, որոնք մարդկանց օգնում են կուշտ լինելու զգացողություն եւ բավարարություն ունենալ ուտելուց հետո։

Դեղամիջոցն օգնում է մարդկանց կուշտ զգալ, բացի այդ, այն նաեւ օգնում է վերահսկել դիաբետը, իսկ օրգանիզմին հնարավորություն է տալիս խուսափել շաքարի կրիզներից, դուրս է բերում շաքարի ավելցուկն օրգանիզմից եւ թույլ չի տալիս, որ լյարդը չափից շատ շաքար արտածի։

Թվերի համաձայն՝ այժմ դիաբետ ունի մոտ 5 մլն բրիտանացի, ինչպես նաեւ 29 մլն մարդ ԱՄՆ-ում։

Դեղամիջոցը վաճառվում է Mounjaro առեւտրային անվանմամբ  եւ արտադրվում է Eli Lilly ամերիկյան դեղագործական ընկերության կողմից։

Նոր տվյալներն ստացվել են երկու փորձարկումների ընթացքում, որոնցում համեմատվել են 5 միլիգրամ, 10 եւ 15 միլիգրամ չափաբաժինները երկու տարբեր դեղամիջոցների օգտագործմամբ։

Տիրզեպատիդի դեղաչափերն ավելացել են 2,5 միլիգրամով յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ՝ մինչեւ անհրաժեշտ ազդեցության հասնելը, իսկ հետո այդպես պահպանվել են մոտ մեկ տարի։

Փորձարկումներից մեկին մասնակցել է 2-րդ տեսակի դիաբետ ունեցող 1 500 մարդ։

Մյուս հետազոտությունում տիրզեպատիդի երեք դեղաչափը համեմատվել է ամենշաբաթյա այլ դեղի՝ սեմագլուտիդի հետ, որը նախատեսված է քաշի նվազեցման եւ դիաբետի բուժման համար։ Դրան մասնակցել է 1 800 մարդ։

Տիրզեպատիդ ընդունած մասնակիցները հասել են արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման կարեւոր շեմի, այսինքն՝ 7 տոկոսից ցածր հեմոգլոբինի մակարդակի, միջինը չորս շաբաթ ավելի արագ, քան նրանք, ովքեր ընդունել էին սեմագլուտիդ։

Առկա տվյալներով՝ դրա արժեքը կազմում է մոտ 975 դոլար չորս շաբաթվա բուժման համար։

news.am