Ինչպե՞ս օգնել երեխային չվախենալ նոր բաներից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս օգնել երեխային չվախենալ նոր բաներից

Երեխաները խրախուսման կարիք ունեն, որպեսզի ճանաչեն աշխարհը, իսկ ծնողներն ու դաստիարակներն ունեն օգնության կարիք, որպեսզի հասկանան, թե ինչպես օգնեն նրանց այդ հարցում՝ չստիպելով նրանց անվստահ կամ չափից շատ ինքնավստահ զգալ։

Ահա փորձագետների հավանությանն արժանացած խորհուրդներ այն մասին, թե ինչպես օգնել երեխային փորձել նոր բաներ՝ չվախեցնելով նրան, տեղեկացրել է CNN-ը։

Վերցրեք մի ինչ-որ բան, ինչն արդեն դուր է գալիս ձեր երեխաներին կամ լավ է ստացվում, եւ դրդեք նրանց, որպեսզի փորձեն դա նոր իրադրությունում կամ փոքր-ինչ այլ կերպ, խորհուրդ է տվել Ռաթգերի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Մորիս Էլիասը։

«Օրինակ, եթե նրանք նվագում են երաժշտական գործիք, ապա ուրիշ էլ որտեղ կարող են նվագել այդ գործիքը»,- նշում է փորձագետը որպես օրինակ։

Երբեմն նորն ավելի լավ է աշխատում, երբ հնի մի մասն է։ Չիկագոյի Collaborative for Academic, Social and Emotional Learning կազմակերպության ավագ տնօրեն Կարեն ՎանԱուսդալի խոսքով՝ հատկապես օգտակար է նեյրոտարբերություններ ունեցող, ինչպես նաեւ այլ երեխաների, որոնք փոփոխություններ չեն սիրում, հետ աշխատանքը։

«Սովորական բաները եւ ծեսերը կարող են շատ հանգստացնող եւ օգտակար լինել։ Ես հավատում եմ, որ դրանք պետք է պահպանել, իսկ հետո դրանք ձգել այնպես, որ ինչ-որ նոր բան ստացվի, ընդ որում՝ երեխային թույլ տալով, որ ինքը որոշի՝ ուզում է, թե չի ուզում անել դա»,- խորհուրդ է տվել փորձագետը։

Հարցրեք երեխային, թե ինչ նոր բաներ է նա ցանկանում փորձել, կամ խնդրեք գրել ցուցակ, խորհուրդ է տվել ՎանԱուսդալը։ Օգնեք նրան պարզել, թե ինչից է վախենում, երբ խուսափում է նոր բաներից՝ լինի ընկերների տանը քնելը, թե մակարոնից պատրաստված նոր կերակուրը։ Երբեմն պրոցեսն ինքը եւ վախն անվանելը կարող է օգնել նվազեցնել դրանք։

Փորձագետները նաեւ խորհուրդ են տվել ծնողներին եւ դաստիարակներին ուսումնասիրել ինչպես երեխաների վախերը, այնպես էլ վստահության արտահայտումն այն բանում, որ երեխան կարող է հաղթահարել խնդիրը։

Նրանց ուղիղ ասեք, որ դուք հասկանում եք, որ նրանք վախենում են, եւ դա դժվար է նրանց համար։ Թող դա նորմալ լինի։ Բայց այդքանով մի բավարարվեք։

Կարեւոր է վստահություն սերմանել երեխայի մեջ։

news.am