Պալեոնտոլոգներն անմիջապես հասկացել են, թե ում է այն պատկանում։
Կուրտինի համալսարանի գիտնականներն Ավստրալիայի ափերի մոտ գեղեցիկ պահպանված բրածո են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Science ամսագիրը։
Պալեոնտոլոգներին հաջողվել է գտնել GoGo անունով հնագույն ձկան ստամոքսի, աղիների և լյարդի մնացորդներ: Գտածոն ավելի քան 380 միլիոն տարեկան է։ Այն մարդու կողմից հայտնաբերված ամենահին ներքին օրգաններից է:
Գիտնականներին հաջողվել է մոդելավորել այս ձկան կառուցվածքը։ Պարզվեց, որ այն նման է ժամանակակից շնաձկան, բայց չափսերով ավելի փոքր։ Նա ապրել է Դևոնյան ժամանակաշրջանում 419,2 միլիոնից մինչև 358,9 միլիոն տարի առաջ:
Բացահայտումը կօգնի կենսաբաններին հասկանալ, թե ինչպես են կենդանիները զարգացել այդքան երկար ժամանակահատվածում: Հնարավոր կլինի նաև պատկերացնել, թե ապագայում ինչպիսի տեսք կունենան երկրի բնակիչները։
Սիրարփի Աղաբաբյան