Կանադայից բլոգեր Ջանել Նելսոնը փոքրացրել է կուրծքը և համացանցում արժանացել տղամարդկանց քննադատությանը։ Համապատասխան տեսանյութերը հայտնվել են նրա TikTok-ի օգտահաշվում։
Տեսանյութերից մեկում աղջիկը ցուցադրել է իր արտաքինը պլաստիկ վիրահատությունից առաջ և հետո։ Այսպիսով, նա ցույց է տվել, որ նախկինում ունեցել է փարթամ բարեմասնություններ, որոնք փոխարինել է ավելի փոքր կրծքերով: Այնուամենայնիվ, բլոգերը բախվել է օգտատերերի անհամաձայնությանը: «Ոչ մի տղամարդ չի ասի, որ դու արդեն ավելի լավ տեսք ունես», «Տխուր օր էր», «Օ, ոչ, ինչո՞ւ ես արել»,- մեկնաբանություններում գրել էին վրդովված օգտատերերը։
Իր հերթին, հաջորդ տեսանյութերում նա բացատրել է, թե ինչու է դիմել վիրաբույժների օգնությանը: «Կուրծքը փոքրացնելու ցանկության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ մյուսները դա համարում էին իմ միակ առավելությունը: (…) Հիմա, երբ հայտնվում եմ հանրության մեջ կամ ծանոթանում եմ, գիտեմ, որ ինձ այլոց գրավում եմ ես ինքս, այլ ոչ թե իմ արտաքինը»,- նշել է Նելսոնը՝ ցույց տալով, որ ինքն ավելի վստահ է դարձել իր նկատմամբ։ Միևնույն ժամանակ, բլոգերի ամուսինն ասել է, որ արտաքին տեսքի այս շտկումն իր կյանքի երկրորդ լավագույն որոշումն էր՝ նրա հետ ամուսնանալու համաձայնությունից հետո։