9-րդ դարի վերջին հնագետները հայտնաբերել են մարդու գանգ, որը թաղված է եղել ներկայիս Չեխիայի Մլադեչ գյուղի քարայրում։ Այն ժամանակ գիտնականներն ասել էին, որ գանգը մոտ 31000 տարեկան է եւ պատկանում է տղամարդու, գրում է Hi-Tech-ը։
Սակայն վերջերս կատարած ուսումնասիրությունն ապացուցել է, որ գիտնականները սխալվել են՝ գանգը, որը կոչվում է «Մլադեչ-1», պատկանել է 17-ամյա կնոջ, որն ապրել է քարի դարում, վերին պալեոլիթի ժամանակաշրջանում (մոտ 43000-26000 տարի):
Իրենց նոր առցանց գրքում գիտնականները մանրամասն նկարագրել են իրենց գտածոն՝ նշելով, որ դա «Եվրոպայում հայտնաբերված ամենահին Homo sapiens-ներից մեկի գանգն է»:
Նրանց վերադասակարգման համար գիտնականներն օգտագործել են 19-րդ դարի հնագիտական պեղումների ժամանակ հավաքված տեղեկատվությունը, հետազոտողների կողմից 1930-ականներին իրականացված դեմքի վերականգնումները եւ համակարգչային տոմոգրաֆիան՝ գանգի թվայնացված պատկեր ստեղծելու համար: Քանի որ ստորին ծնոտը բացակայել է, փորձագետները դիմել են ժամանակակից մարդկանց ծնոտների վերաբերյալ առկա տվյալներին: