Յոթ թեւավոր խոսք սիրո մասին
Advertisement 1000 x 90

Յոթ թեւավոր խոսք սիրո մասին

Ներկայացնում ենք յոթ թեւավոր խոսք սիրո մասին։ Դրանց բառացի թարգմանությունը ոչ մի կապ չունի այս վեհ զգացմունքի  հետ, բայց բոլորը գիտեն եւ հասկանում են, թե ինչ իմաստ է թաքնված դրանց մեջ։

Cavoli riscaldati

Հենց այս խոսքերով են իտալացիները փորձում վերականգնել իրենց հարաբերությունները։ Թարգմանաբար այն նշանակում է «տաքացրած կաղամբ»։

Բակկու-սյան

Ճապոներեն այսպես են անվանում այն կնոջը, որը թիկունքից շատ գեղեցիկ է, սակայն երբ նայում ես նրա դեմքին, հիասթափվում ես։ Թարգմանաբար այս արտահայտությունը նշանակում է «գեղեցիկ մեջք»։

Avoir la moule qui baille

Երբ ռոմանտիկ ֆրանսիացիները ցանկանում են գնալ բար եւ սիրահետել կանանց, նրանք երբեք չեն ասի «սիրո ծարավ եմ զգում»։ Եվ եթե դիմացինը հասկանում է «Avoir la moule qui baille» արտահայտության թաքնված իմաստը, առանց ավելորդ հարցերի ուղեկցում է նրան դեպի բար։

Batuta ni Drakula

Կոմս Դրակուլայի կերպարը բավականին տարածված է Ֆիլիպիններում։ Այն անգամ օգտագործվում է այս թեւավոր խոսքում, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Դրակուլայի մահակ», սակայն այն առավել հայտնի է որպես «ուժեղ առնանդամ»։

Dejar con el paquete

Կնոջը հղիացնելուց հետո թողնել եւ անհետ հեռանալը ստոր քայլ է։ Սակայն եթե կինը իսպանուհի է, ուրեմն նրա երեխան կարող է մոտենալ յուրաքանչյուր փոստատարի եւ «հայրիկ» անվանել նրան, քանի որ «Dejar con el paquete» նշանակում է «ծանրոց թողնել»։

Commencer a rendre la monnaie

Ֆրանսիացիները երբեք էլ չեն ամաչել իրենց մարմնավաճառներից։ Ավելին, նրանք «թոշակի անցած մարմնավաճառուհու» մասին խոսելիս չեն ասի, որ նա այլեւս գրավիչ եւ գեղեցիկ չէ, այլ՝ «նա սկսել է մանրը տալ»։

news.am