Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում պահել սառնարանի սառցարանում։ Այս մասին Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Մարիյաթ Մուխինան։
«Խորհուրդ չի տրվում կանաչեղենն ու խոտաբույսերը սառեցնել, այս դեպքում քլորոֆիլը քայքայվում է, մթերքի վիտամիններն ու հակաօքսիդանտ ակտիվությունը կորչում են։ Մնում է միայն մանրաթելը»,- ասել է բժիշկը։
Ինչպես հավելել է Մուխինան, վարունգը, ցուկկինին և լոլիկը, ինչպես նաև բանանը չի կարելի դնել սառցարանում։ Նման պահեստավորումից հետո այս ապրանքները կարող են ավելացվել միայն տաք ուտեստների և խմորեղենի մեջ:
«Երբ սառեցվում է, սպիտակուցային կապերը կոտրվում են, տեղի է ունենում սպիտակուցի դենատուրացիա: Չի կարելի ֆերմենտացված կաթնամթերքը սառեցնել, քանի որ հալեցնելուց հետո այն գրեթե կաթնաշոռային անորակ կեֆիր կդառնա՝ շիճուկի կոպիտ շերտերով»,- զգուշացրել է բժիշկը։
Դիետոլոգի խոսքով՝ որոշ ընդեղեններ նույնպես կկորցնեն իրենց օգտակար հատկությունները սառեցնելու դեպքում։
«Նուշի, գետնանուշի, պնդուկի ճարպաթթուները սառչելիս՝ կորցնում են իրենց ակտիվությունը։ Այսինքն՝ սառցարանից հետո ընկույզի խառնուրդն այդքան որակյալ չի լինի»,- հավելել է բժիշկը։