Bamford Haybarn Spa աշխարհում առաջին մասնագիտացված սպա-վագոնը Belmond Royal Scotsman գնացքի կազմում Շոտլանդիայում կսկսի երթևեկել ապրիլին: Այս մասին հաղորդվում է Belmond տուրիստական ընկերության մամուլի տեղեկագրում:
Bamford Haybarn Spa սպա-գոտում կլինի երկու կաբինետ: Բուժընթացները, մասնավորապես, ներառում են յոգայի շնչառական պրակտիկաներ և ճապոնական շիացու կետային մերսում տաք քարերով:
Belmond Royal Scotsman-ը Շոտլանդիայում ճանապարհորդներին մի քանի երթուղիներով փոխադրում է երկուսից մինչև յոթ օր տևողությամբ: Այս տարվանից այն կերթևեկի ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը:
Մեծ Բրիտանիայի Belmond ընկերությունը երկաթուղային ուղևորություններ է կազմակերպում Միացյալ Թագավորությունում, Եվրոպայի այլ երկրներում, ինչպես նաև Ասիայում և Հարավային Ամերիկայում: