Իլոն Մասկը վեց ժամում 1 միլիոն դոլարով վաճառել է «այրված մազերի» բույրով օծանելիքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը վեց ժամում 1 միլիոն դոլարով վաճառել է «այրված մազերի» բույրով օծանելիքը

Իլոն Մասկն իր դեբյուտը կատարեց օծանելիքի բիզնեսում և այժմ թողարկում է բուրմունք, որը կոչվում է Burnt Hair: Այս մասին հայտնում է Business Insider-ը։

The Boring Company-ի կայքում օծանելիքը վաճառվում է մեկ շիշը 100 դոլարով և նկարագրվում է որպես «զզվելի ցանկության էություն»։ Բույրի բաղադրության մասին շատ բան հայտնի չէ, սակայն ընկերությունն այն նկարագրում է որպես «ընթրիքի սեղանի վրա այրվող մոմի բույր»:

«Իմ նման անվանումով օծանելիքի բիզնես մտնելն անխուսափելի էր. ինչո՞ւ էի այդքան երկար դիմադրում դրան»,- գրել է Իլոն Մասկն իր անձնական բլոգում։

Թեև օծանելիքի գովազդն ի սկզբանե կատակի էր նման և որոշ օգտատերերի կողմից անվանվում էր «համաշխարհային մասշտաբի տրոլինգ», պարզվեց, որ ամեն ինչ ճիշտ է: Գործարարը նշել է, որ օծանելիքի վաճառքը հատել է 10 000 շշի սահմանագիծը, ինչը նշանակում է, որ ապրանքի վաճառքից հետո առաջին վեց ժամում շահույթը կազմել է 1 մլն դոլար։