Dyson ընկերությունը թողարկել է անլար փոշեկուլ արդյունավետ մաքրման համար՝ վիրուսային հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի նպատակով, տեղեկացրել է Trusted Reviews պարբերականը։
Gen5detect մոդելն ունի նոր շարժիչ, որը կարող է պտտվել րոպեում 135 հազար արագությամբ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այս ընկերության փոշեկուլների համար։ Սա առաջին փոշեկուլն է, որը կարող է արդյունավետ որսալ վիրուսների մասնիկները։
Վիրուսների դեմ պայքարի համար անհրաժեշտ համակարգը բաղկացած է հզոր շարժիչից եւ HEPA զտիչից, որը տեղադրված է հերմետիկ ռեզերվուարում։ Ինժեներների խոսքով՝ դրա շնորհիվ կեղտոտ օդը դուրս չի գալիս փոշեհավաք խցիկից։ Նոր փոշեկուլը կարող է որսալ 0,1 միկրոն չափի մասնիկներ, ինչը մոտավորապես համապատասխանում է COVID-19-ի մասնիկներին։ Ընկերությունում տեղեկացրել են, որ դեւայսը թեստավորել են H1N1 խոզի գրիպի եւ MS2 բակտերիոֆագի վիրուսով։ Փոշեհավաքի տարողությունը 0,77 լիտր է։
Gen5detect-ի առաջնամասում կա լույս, որի օգնությամբ կարելի է հայտնաբերել չմաքրված մասնիկները։ Բացի այդ, փոշեկուլն ունի պյեզոսարք, որն ուսումնասիրում է փոշու քանակը եւ տվյալներ հաղորդում դրա մասին դիսփլեյի վրա, ինչը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ մաքրություն կատարել։