Մազերը լվանալու պարբերականությունը կախված է մաշկի տեսակից և մազերի վիճակից, երբ թեփ է առաջանում, ավելի լավ է չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել տրիկոլոգի, Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է կոսմետոլոգ, մաշկաբան Ալթանա Բազիլեւան։
Մազերը լվանալու միասնական ստանդարտ չկա, խնամքն ընտրվում է անհատապես՝ կախված մաշկի և մազերի վիճակից: Եթե մաշկը յուղոտ է, ապա հարկավոր է մազերը լվանալ շաբաթական առնվազն երեք անգամ։ Թեփի առկայության դեպքում ավելի լավ է ընտրել հակասնկային ազդեցությամբ արտադրանք։
«Դիսուլֆիդ սելենա – բացի այն, որ այս բաղադրիչը նվազեցնում է Malassezia սնկերի աճն ու վերարտադրությունը, այն վերականգնում է գլխի միկրոբիոմը և նորմալացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Ցինկի պիրիտիոնն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ: Սալիցիլաթթու – նրբորեն մաքրում է գլխի մաշկի մահացած բջիջները», – բացատրել է բժիշկը:
Բժիշկը զգուշացրել է, որ թեփի դեմ ինքնուրույն բուժումը խորհուրդ չի տրվում։ Որպես կանխարգելիչ միջոց՝ գլխամաշկի համար պիլինգները կարելի է օգտագործել ոչ ավելի, քան ամիսը երկու անգամ։