Մազերն ուղղելու միջոցները կարող են մեծացնել արգանդի քաղցկեղի առաջացման վտանգը
Advertisement 1000 x 90

Մազերն ուղղելու միջոցները կարող են մեծացնել արգանդի քաղցկեղի առաջացման վտանգը

Մազերն ուղղելու միջոցները կարող են մեծացնել արգանդի քաղցկեղի առաջացման վտանգը նրանց մոտ, ովքեր դրանք հաճախ են օգտագործում, ասում են ԱՄՆ Ազգային ինստիտուտի գիտնականները, հայտնում է Reuters-ը:

«Մեր գնահատականներով՝ կանանց 1,64 տոկոսը, որոնք երբեք չեն օգտագործել մազերն ուղղող միջոցներ, մինչեւ 70 տարեկանը արգանդի քաղցկեղ կունենան, սակայն նշված միջոցները հաճախակի օգտագործողների դեպքում այդ ռիսկը կաճի մինչեւ 4,05 տոկոս»,- ասել է հետազոտության ղեկավար Ալեքսանդրա Ուայթը՝ հավելելով, որ արգանդի քաղցկեղը քաղցկեղի համեմատաբար հազվադեպ տեսակ է։

Այնուամենայնիվ, ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC), արգանդի քաղցկեղն ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղն է Միացյալ Նահանգներում, եւ ցուցանիշները աճում են, հատկապես աֆրոամերիկացի կանանց շրջանում:

Հետազոտողները միջինը մոտ 11 տարի հետեւել են տարբեր ռասաների 35-74 տարեկան 33,947 կանանց: Այս ընթացքում 378 կնոջ մոտ արգանդի քաղցկեղ է առաջացել։

Այն բանից հետո, երբ հետազոտողները վերահսկել են մասնակիցների ռիսկի այլ գործոնները, արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի քան երկուսուկես անգամ ավելի բարձր է եղել այն կանանց մոտ, ովքեր նախորդ տարի ավելի քան չորս անգամ ուղղող միջոցներ են օգտագործել:

Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ մազերն ուղղելու միջոցները պարունակում են, այսպես կոչված, քիմիական նյութեր, որոնք քայքայում են էնդոկրին համակարգը: Դրանք նախկինում կապել են նաեւ կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի ավելի բարձր ռիսկի հետ:

news.am