Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերությունը կարող է առաջ անցնել Apple-ից կապիտալիզացիայի առումով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
«Ես տեսնում եմ, որ Tesla-ն կարող է ավելի թանկ դառնալ, քան Apple-ը և Saudi Aramco-ն միասին վերցրած: Ես չեմ ասում, որ դա անպայման այդպես կլինի, կամ հեշտ կլինի հասնել այս նպատակին»,- ասելլ է Մասկը։
Այս պահին Tesla-ի շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 695 մլրդ դոլար, միաժամանակ Apple-ի և Saudi Aramco-ի կապիտալիզացիան գնահատվում է համապատասխանաբար 2,3 տրլն և 2,1 տրլն դոլար։
Tesla-ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը նաև ցույց է տալիս, որ ընկերության էլեկտրական մեքենաների եկամուտը հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է 18,7 միլիարդ դոլար՝ 55%-ով ավելի, քան նախորդ տարի: Ընկերությունն ակնկալում է, որ ամեն տարի կկարողանա 50%-ով ավելացնել մեքենաների արտադրությունը։