
Իլոն Մասկը, ով մտադրություն էր հայտնել 44 միլիարդ դոլարով ձեռք բերել «Թվիթեր» սոցիալական ցանցը, մտադրություն է ունեցել գնման գործարքի իրականացումից հետո աշխատանքից ազատել սոցկայքի աշխատակազմի 75 տոկոսին։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։
Ըստ հաղորդման, եթե նույնիսկ Tesla եւ SpaceX ձեռնարկությունների հիմնադիրը չգնի սոցկայքը, միեւնույնն է, այնտեղ ծավալուն կրճատումներ լինելու են։
«Թվիթերի» ղեկավարությունը ցանկանում է կրճատել աշխատավարձի ֆոնդը, ինչը բերելու է աշխատակիցների առնվազն ¼-րդի կրճատմանը։ Նաեւ կա նպատակ վաճառելու սոցկայքի ենթակառուցվածքների մի մասը։