SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը կորցրել է իր կարողության 35%-ը 2021 թվականի նոյեմբերի սկզբից, երբ իր տրամադրության տակ ուներ 320,3 մլրդ դոլար, գրում է Forbes ամսագիրը։
Միայն հոկտեմբերին Մասկը կորցրել է 28 մլրդ դոլար։ Հրատարակության վերջին գնահատականներով՝ նրա կարողությունը գնահատվում է 209,4 մլրդ դոլար։ Tesla-ի սեփականատերը մինչ այժմ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։
Միլիարդատիրոջ կարողությունը փլուզվել է Tesla-ի բաժնետոմսերի անկումից հետո: Հոկտեմբերի 19-ին ընկերությունը հրապարակեց երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) ֆինանսական հաշվետվությունը, որի արդյունքներն ավելի վատ էին, քան ներդրողները սպասում էին։ Tesla-ն հայտնել է 21,5 միլիարդ դոլար եկամուտ, որը ցածր է Ուոլ Սթրիթի կանխատեսումից՝ 22 միլիարդ դոլար: