Արյան անալիզը կարող է օգնել բուժել մանկական քաղցկեղը
Advertisement 1000 x 90

Արյան անալիզը կարող է օգնել բուժել մանկական քաղցկեղը

Արյան անալիզը կարող է օգնել բուժել մանկական քաղցկեղը։ Այս մասին ասվում է Լոնդոնի՝ քաղցկեղի հետազոտության ինստիտուտի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ։

Արյան մեջ քաղցկեղի ԴՆԹ-ի հայտնաբերումը բժիշկներին կարող է հուշել, թե արդյոք հիվանդությունը կրկնվել է կամ սկսել է մետաստազավորվել։

Գիտնականները պարզել են, որ այսպես կոչված հեղուկ բիոպսիայի օգնությամբ արյան անալիզները կարող են հայտնաբերել քաղցկեղի կրկնության նշանները, գնահատել հիվանդության ծանրությունը եւ օգնել ռաբդոմիոսարկոմայով հիվանդ երեխաների համար դեղերի ընտրության հարցում։

Հիվանդների մոտ երեք քառորդի մոտ, որոնք հետազոտվել են այս նախնական բուժման արյան թեստերով, հայտնաբերվել են  հիվանդության հիմնական գենետիկական փոփոխություններ։ Եվ դրանցից մի քանիսը կարող են կարեւոր լինել բուժման ընտրության հարցում:

Ռաբդոմիոսարկոման քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, որը հիմնականում ազդում է երեխաների վրա: Կրկնվող կամ մետաստազներով հիվանդների մեկ երրորդից պակասն ապրում է հիվանդությունից հետո։ Գիտնականներն օգտագործել են ռաբդոմիոսարկոմայով  հիվանդ 28 երեխաների արյան եւ հյուսվածքների նմուշներ: Օգտագործվել են նաեւ լաբորատոր մկներ։

Գիտնականները պարզել են՝ կարելի է արդյոք քաղցկեղի բջիջների՝ արյան մեջ արձակված ԴՆԹ-ի չափման միջոցով հետեւել ուռուցքների զարգացմանն ու ագրեսիվությանը, եւ արդյոք կարելի է այդ տվյալներն օգտագործել երեխաների մոտ ավելի արագ եւ ավելի քիչ ցավոտ բիոպսիայի համար։

news.am