NASA-ի գիտնականները գրանցել են լուսատուի ակտիվ գոտիները, որոնք դեմք են հիշեցնում։ NASA-ի կայքը հրապարակել է Արեգակի «ուրախ» լուսանկարները Solar Dynamics աստղադիտարանից։ Լուսանկարներում մեր ամենամեծ աստղը ժպտերես մարդու դեմքի արտահայտություն է ստացել։
Աչքեր հիշեցնող վառ բծերը աստղի ակտիվ գոտիներն են։ Ամենից հաճախ դրանք արևային բռնկումներ են: «Բերանի» մուգ գիծը գոյանում է աստղի մթնոլորտում պլազմայի օգնությամբ։ Արեգակի «մազերն ու քիթը» պսակային անցքեր են, որոնք կոչվում են նաև արևային քամի:
Արևի «ժպտացող դեմքը» ժամանակավոր երևույթ է։ Արեգակի պլազմայի և մագնիսական դաշտերը մշտական շարժման մեջ են և կազմում են տարբեր նախշեր։