Լոնդոնում մի դպրոցական՝ ավագ դասարանների աշակերտ, գրել է ֆանտաստիկ վեպ, որը դարձել է բեսթսելլեր։ Այս մասին գրում է Good News Network-ը։ Վեպը գրելու գաղափարը տասնվեցամյա Դիլան Բրենանի մոտ (այդպես է դպրոցականի անունը) առաջացել է կորոնավիրուսային կարանտինի ժամանակ։ Դեռահասը վեպը սկսել է գրել 2020 թվականի ապրիլին, երբ հասկացել է, որ չափազանց շատ ժամանակ է անցկացնում տեսախաղերի վրա։ 9 ամիս անց վեպի սեւագիր տարբերակը պատրաստ էր։ Սակայն վերջնական տարբերակը հրատարակվում է միայն 2022 թվականի հոկտեմբերին։
Պատանի գրողը ասել է, որ իր համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել իր սիրած հեղինակներ Մարտինը, Տոլկինը եւ Սապկովսկին։ Վեպի գլխավոր հերոսը լորդ Սայմոն Պարգիոնն է։ Նա այցելում է Էմանար մտացածին պետության թագավոր Վուրդգերդին եւ բացահայտում է նրա դեմ նյութված դավադրությունը։ Դավադիրները մտադրված են եղել սպանել միապետին։ Բրենանը հայտարարել է նաեւ, որ պատրաստվում է երկրորդ գիրքը գրելու։