
Ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կարելի է բարելավել պիցեատանոլի օգնությամբ։
Այս նյութը հանդիպում է 70 բույսերի աղբյուրներում, այդ թվում՝ մարակույայում, խավարծիլում եւ հատիկաընդեղենում: Նախկինում ապացուցվել է, որ պիցեատանոլը կարող է հակաուռուցքային հատկություն ունենալ: Պեկինի համալսարանի նոր հետազոտության հեղինակները դա հաստատել են մարդու ստամոքսի ուռուցքային բջիջների, ինչպես նաեւ մկների մեջ փոխպատվաստված մարդու ուռուցքի վրա կատարված փորձերի ժամանակ։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Science China Life Sciences ամսագրում։
Փորձերը ցույց են տվել, որ պիցեատանոլը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների բաժանումը եւ ուժեղացնում է իմունային համակարգի աուտոֆագիկ ակտիվությունը Բեկլին-1-ից կախված նյութափոխանակության ուղու միջոցով: