Որո՞նք են ալեքսանդրիտային մազահեռացման առանձնահատկությունները. պարզաբանում են մասնագետները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որո՞նք են ալեքսանդրիտային մազահեռացման առանձնահատկությունները. պարզաբանում են մասնագետները

Լազերային մազահեռացման նկատմամբ հետաքրքրությունը վերջին ժամանակներում մեծացել է, քանի որ մարդիկ անցանկալի մազերի հեռացման արագ և անցավ եղանակ են փնտրում։ Դրա հետ մեկտեղ բնական է, որ մարդկանց մոտ մի շարք հարցեր են առաջանում այդ պրոցեդուրայի արդյունավետության, այլ եղանակների հանդեպ առավելության և այլ առանձնահատկությունների վերաբերյալ։ NEWS.am Medicine–ի խմբագրությունն առանձնացրել է լազերային մազահեռացման մասին առավել հաճախ տրվող հարցերը, որոնց պատասխանում են «Ավանտա» նորարական բժշկության կենտրոնի մասնագետները։

Անվտա՞նգ է արդյոք լազերային մազահեռացումը:

Այո: Լազերը երկար տարիներ է, ինչ օգտագործվում է բժշկության ոլորտում, մասնավորապես՝ մաշկաբանության, ակնաբուժության և վիրաբուժության մեջ: Լազերային լույսը ներթափանցում է ընդամենը մի քանի միլիմետր, թիրախային կերպով ազդում է մազարմատի վրա և չի վնասում հարակից հյուսվածքները: Մազահեռացման տեխոնոլոգիաների մեջ լազերային մազահեռացումը համարվում է ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդը: Լազերը, ի տարբերություն ռենտգեն ճառագայթների, չունի իոնիզացնող հատկություն և անվտանգ է: “Ավանտա” կլինիկայում առկա բոլոր լազերային սարքավորումներ, ունեն ամերիկյան FDA և եվրոպական CE բժշկական սերտիֆիկատներ:

Քանի՞ այցից հետո է վերանում մազը: Տրվու՞մ է արդյոք երաշխիք:

Քանի որ ցանկացած պահի դրությամբ ակտիվ աճի փուլում գտնվող մազարմատների քանակը կազմում է 15-20%, մեկ այցի արդյունքում պետք չէ ակնկալել, մազերի՝ այդ քանակից ավելի վերացում։  Սովորաբար, բավարար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 6-8 այց` 40 օրը մեկ հաճախականությամբ, որից հետո այդ արդյունքը պահպանելու համար անհրաժեշտ կլինեն կանխարգելիչ այցեր տարին մի քանի անգամ: Հորմոնալ խանգարումների առկայության դեպքում կարող է նկատվել պրոցեդուրայի արդյունավետության անկում:

Մազահեռացման և ընդհանրապես բժշկության ոլորտում անհնար է տրամադրել որևէ երաշխիք։ Մենք կարող ենք երաշխավորել, որ Ավանտայում Դուք կսպասարկվեք աշխարհում տվյալ պահին գոյություն ունեցող ամենաարդյունավետ, նորագույն, օրիգինալ, սերտիֆիկացված և բրենդային սարքավորումներով:

Ձեզ կսպասարկեն միմիայն բժշկական կրթություն ունեցող և միջազգային վերապատրաստումներ անցած մասնագետներ:

Ինչու՞ է ալեքսանդրիտային լազերն ավելի արդյունավետ, քան շուկայում առկա այսպես կոչված ELOS ապարատները

Ամբողջ աշխարհում լավագույն բժշկական կենտրոններն արդեն իսկ որպես մազահեռացման ամենաարդյունավետ մեթոդ ընտրել են ալեքսանդրիտային լազերը, քանի որ այն ունի բարձր օպտիկական էներգիա և խիստ թիրախային կերպով ազդում է միայն մազարմատի վրա:

Ալեքսանդրիտային լազերը բժշկական սարքավորում է, այնինչ ՀՀ–ում առկա այսպես կոչված ELOS սարքավորումների 99 տոկոսը բժշկական չեն և չեն անցել որևէ հավաստագրում:

Ալեքսանդրիտային լազերով սարքավորումների արժեքը սկսում է 80,000 ԱՄՆ դոլարից, այն դեպքում երբ ELOS ապարատների արժեքը տատանվում է 3,000-ից 7,000 դոլարի սահմաներում: Ալեքսանդրիտային լազերը չի կեղծվում, քանի որ պահանջում է թանկարժեք նյութերի օգտագործում (օրինակ՝ ալեքսանդրիտ քարի, որի արժեքը 15,000 դոլարից ավել է) և բարձր ճշգրտության տեխնոլոգիաների կիրառում:

Ալեքսանդրիտային լազերի դեպքում այցերի միջակայքը 40 օր է, ELOS–ի դեպքում՝ 20 օր:

Ո՞ր տարիքից կարելի է հաճախել ալեքսանդրիտային լազերով մազահեռացման:

Առավել բարձր արդյունք ստանալու նպատակով խորհուրդ է տրվում կատարել մազահեռացումը սեռահասունության տարիքից սկսած։

Նշենք, որ «Ավանտա» կլինիկայի հայաստանյան 10 մասնաճյուղերից 9–ում իրականացվում է ալեքսանդրիտային մազահեռացում Candela, Cynosure, Deka, Quanta համաշխարհային բրենդերի սարքավորումներով։

news.am