Նյարդաբան, օրթոպեդ Արտեմ Ժուկովը Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչպես ճիշտ նստել համակարգչի մոտ, որպեսզի մեջքը դրանից չտուժի։
Առաջին կարևոր կետը, որը նշեց օրթոպեդը, համակարգչի գտնվելու վայրն էր։ Մասնագետը խորհուրդ է տվել մոնիտորը տեղադրել այնպես, որ այն լինի աչքերի դիմաց, և մարդը ստիպված չլինի գլուխը խոնարհել դրա առաջ։ Երկրորդ կարևոր կետը կապված է սեղանի վրա ձեռքերի դիրքի հետ։ Ժուկովն ընդգծել է, որ համակարգչի հետ աշխատելիս ձեռքերը պետք է պահել սեղանին։
Օրթոպեդը զգուշացրել է բազմոցին նոութբուքով աշխատելու վնասակարության մասին և ընդգծել, որ պառկած դիրքում աշխատելը մահացու է ողնաշարի համար, քանի որ այս դեպքում ճնշում է ստեղծվում ողնաշարի առանցքի վրա։