Ամերիկացի ինժեներները մշակել են նոր անլար կարդիոխթանիչ, որը ցավային զգացողություններ չի առաջացնում։
Արիզոնայի համալսարանի գիտնականների առաջարկած կարդիոխթանիչն ավելի ճշգրտորեն է ուղղորդում ազդանշանները՝ նվազեցնելով պացիենտի մոտ դիսկոմֆորտը եւ ցավային զգացողությունները։
Սարքն ունի չորս թերթ, որոնք պատրաստված են բարակ ճկուն թաղանթից։ Երբ սարքը հայտնաբերում է սրտի աշխատանքի խախտում, բոլոր թերթերը վերականգնում են նրա աշխատանքը՝ կծկվելով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Ըստ գիտնականների՝ կարդիոխթանիչի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է տեղադրվել քիչ ինվազիվ պրոցեդուրայով։