Որ շամպուններն են հանգեցնում գլխամաշկի գրգռման
Advertisement 1000 x 90

Որ շամպուններն են հանգեցնում գլխամաշկի գրգռման

Հակասնկային բաղադրիչներ պարունակող և գխամաշկի թեփի դեմ պայքարի համար նախատեսված շամպունների որոշ տեսակները կարող են զգալի վնաս հասցնել մաշկին։ Այս մասին Lenta.Ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ-տրիխոլոգ Ալեքսանդրա Պուրիգան։

Նրա խոսքով՝ գլխամաշկի թեփի դեմ էժանագին շամպունները միայն կարճատև արդյունք են տալիս, մինչդեռ դրանցում պարունակվող տրիկլոզան նյութը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։

«Կան շամպուններ, որոնք գլխամաշկի վրա թաղանթ են ստեղծում՝ դրանով իսկ թույլ չտալով մաշկին շերտազատվել։ Դրանց գործածության դրական արդյունքը, որպես կանոն, անհետանում է գործածությունը դադարեցնելու հետ մեկտեղ։ Տրիկլոզանի բարձր պարունակությամբ շամպունները քայքայում են մաշկի միկրոբիոմը և ավելի շատ վնաս են հասցնում, քան օգնում են բուժվել», – նախազգուշացրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ որպեսզի գլխամաշկի թեփի դեմ միջոցն իսկապես օգնի, ապա ճիշտ կլինի գնել այն դեղատնից։ Լավ շամպունը պետք է հանգստացնի գրգռված գլխամաշկը, մեղմի քորն ու այրոցը և կարգավորի ճարպագեղձերի աշխատանքը, նախազգուշացրել է Պուրիգան։

tert.am