Համո Սահյան։
Երբ մենակ էի ապրում, պատահել է, իմ ծննդյան օրը ինձ ոչ-ոք չի շնորհավորել…
Ի՜նչ հեշտ են մենակին մոռանում և անտեսում, վիրավորում…
Որոշ գրողներ ինձնից այնպես էին նեղացել, որ կարծես ոչ թե իմ, այլ իրենց կնոջից էի բաժանվել…
Իրականում նրանց առիթ էր պետք՝ իրենց դժգոհությունն ու անբարյացկամությունը ցույց տալու…
Նրանց ոչ իմ, ոչ էլ առավել ևս իմ նախկին կնոջ ցավն էր մտահոգել…
Հանկարծ բոլորը միասին հիշել էին իմ դիպուկ և կծու խոսքերը՝ ասված երեսներին, իմ հաջողությունները իրենց ցավ պատճառած…և որոշել էին վրեժխնդիր լինել ընկած և վիրավոր մարդուց…
Ինչքա՜ն փոքր կարող է լինել մարդու հոգին…
Այստեղ է, որ հասկացա աշխարհի օրենքը և ավելի լավ ճանաչեցի մարդուն…
Այստեղ է, որ ստեղծվեցին իմ լավագույն գործերը, որպեսզի նվիրեմ նրանց, ովքեր ինձ մոռացել էին իմ մենության մեջ…
Համո Սահյան։
Սասուն Անանյանի ֆեյսբուքյան էջից