Չինաստանի հարավում չղջիկների մոտ 5 վիրուս է հայտնաբերվել, որոնք սպառնում են մարդկությանը
Advertisement 1000 x 90

Չինաստանի հարավում չղջիկների մոտ 5 վիրուս է հայտնաբերվել, որոնք սպառնում են մարդկությանը

Յունանի ինստիտուտի հետազոտողները չղջիկների մոտ հայտնաբերել են հինգ մտահոգիչ վիրուսներ, որոնք կարող են տարածվել մարդկանց վրա: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են bioRxiv-ում։

Բոլոր վիրուսները կարող են տեղափոխվել մի տեսակից մյուսը: Որպես կանոն, նման պաթոգենները վտանգ են ներկայացնում մարդու համար։ Ինչպես նշում են հետազոտողները, վիրուսներից մեկը՝ BtSY2 – ը, նմանություն ունի SARS-CoV-2-ի հետ, ինչը մեծացնում է կենդանուց մարդուն փոխանցվելու հավանականությունը:

Հետազոտողները նշում են, որ հայտնաբերել են վիրուսի հինգ տեսակ, որոնք կարող են պաթոգեն լինել մարդկանց կամ անասունների համար, ներառյալ SARS-CoV-2-ի նման նոր ռեկոմբինանտ կորոնավիրուսը:

Գիտնականները Չինաստանի հարավում գտնվող Յունան նահանգում 15 տեսակի 149 չղջիկների ուղիղ աղիքից նմուշներ են վերցրել: Աշխատանքի ընթացքում նրանց հաջողվել է հաջորդականացնել հինգ վիրուսների ԴՆԹ-ն։ Ընդ որում, գիտնականների մոտ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ մեկ անձը կարող էր վարակվել միանգամից մի քանի վիրուսներով։

Մասնագետների խոսքով՝ վիրուսների բռնկումների մեծ մասն առաջացել է չղջիկի հետ մարդու կամ ընտանի կենդանու շփման արդյունքում։

news.am