ԱՄՆ-ում 30 տարի առաջ սաղմնային փուլում սառեցված երկվորյակներ են ծնվել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում 30 տարի առաջ սաղմնային փուլում սառեցված երկվորյակներ են ծնվել

Միացյալ Նահանգներում 30 տարի առաջ սաղմնային փուլում սառեցված երկվորյակներ են ծնվել. սա պատմության մեջ ամենաերկար շրջանն է, որի ընթացքում սաղմերը «սպասել են» ծնվելուն:

Սաղմերը 1992 թվականի ապրիլի 22-ից պահվել են հեղուկ ազոտի մեջ -128 աստիճանում ըստ Ցելսիուսի եւ պահպանել են իրենց կենսունակությունը, հետո դրանք հանվել ու փոխպատվաստվել են ապագա մոր՝ Ռեյչել Ռիդգուեյի օրգանիզմում, ով այս տարվա հոկտեմբերի 31-ին հաջողությամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։

«Դրա մեջ ինչ-որ ցնցող բան կա», – ասել է Ֆիլիպ Ռիդգուեյը Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում գտնվող իրենց տանը. «Ես 5 տարեկան էի, երբ Աստված կյանք է տվել Լիդիային եւ Տիմոթեոսին, եւ այդ ժամանակվանից նա պահպանել է այդ կյանքերը»:

«Ինչ-որ իմաստով նրանք մեր ավագ երեխաներն են, թեեւ ամենափոքրն են», – հավելել է երեխաների հայրը: Ընտանիքն ունի եւս չորս երեխա՝ 8, 6, 3 եւ գրեթե 2 տարեկան, որոնցից ոչ մեկը արտամարմնային բեղմնավորման կամ դոնորների միջոցով չեն ծնվել։

Լիդիա-Աննը եւ Թիմոթի-Ռոնալդ Ռիդգուեյը, ամենայն հավանականությամբ, նոր ռեկորդ կսահմանեն, ըստ National Embryo Donor Center-ի, որը, պնդման համաձայն, օգնել է ավելի քան 1200 սաղմնային երեխաների լույս աշխարհ գալուն: Նախորդը եղել է Մոլի Գիբսոնը (նա նաև աշխարհ է եկել NEDC-ի շնորհիվ), որը ծնվել է 2020 թվականին՝ 27 տարվա վաղեմության սառեցված սաղմից։

«Սա պետք է վստահություն ներշնչի այն մարդկանց, ովքեր մտածում են, արդյո՞ք ինչ-որ մեկը կցանկանա 5, 10 կամ 20 տարի առաջ սառեցված սաղմերին կյանք տալ», – ասել է բժիշկ Ջոն Դեյվիդ Գորդոնը, ով կատարել է սաղմի պատվաստումը՝ նշելով, ոչ այդ հարցի պատասխանը միանշանակ այո է:

Հայտարարության մեջ ասվում է, որ կենտրոնը հուսով է, որ առողջ երեխաների ծնվելու մասին լուրը կխրախուսի մյուս պոտենցիալ ծնողներին՝ այդ երջանկությունը:

Ըստ NEDC-ի՝ սառեցված սաղմերը պահելու ժամանակային սահմանափակում չկա: Սակայն հավանականությունը, որ մի օր կարող են ծնվել 100 տարի առաջ բեղմնավորված երեխաներ, այնքան էլ մեծ չէ, քանի որ այս տեխնոլոգիան համեմատաբար վերջերս է հայտնվել. սառեցված սաղմից առաջին երեխան ծնվել է 1984 թվականին Ավստրալիայում:

news.am