
Բոտուլիզմը զարգանում է ցածր թթվայնությամբ պահածոյացված մթերքներում, ինչպիսիք են ընթրիքի ուտեստները, լոբիները կամ բուսական խավիարը: Չնայած այն հազվադեպ է տեղի ունենում, սակայն բոտուլիզմը հնարավոր չէ հայտնաբերել անզեն աչքով, ուստի ցանկացած նման դեպք կարող է հանգեցնել լուրջ թունավորման։ Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան Նատալյա Պոսոկինան։
«Մնացած ամեն ինչ կարելի է որոշել արտաքին տեսքից, համից ու հոտից։ Տարան և կափարիչը ուռչում են, պահածոն դառնում է պղտոր: Եթե դա թթու է, ապա թթվի սուր հոտ է առաջանում: Բայց Clostridium botulinum-ը վտանգավոր է, քանի որ այն չի բերում որևէ տեսողական փոփոխություն, մարդը հանգիստ օգտագործում է արտադրանքը և արդյունքում թունավորվում է»,- բացատրել է նա։
«Բոտուլիզմը ոչ բոլոր պահածոների մեջ է զարգանում»,-հավելել է Պոսոկինան։ Ռիսկի խմբում են ցածր թթվայնության մթերքները, կանաչ ոլոռը, եգիպտացորենը, լոբազգիները, բուսական խավիարը: