- Սպասումը, թե ինչպես պետք է ձեզ սիրեն
Սիրվելը բնական ցանկություն է: Բայց երբ ցանկությունը վերածվում է սպասումի, ապա հաճախ հանգեցնում է հիասթափության եւ պահանջկոտության: Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող սիրել ձեզ այնպես, ինչպես դուք եք ուզում, որովհետեւ ոչ ոք չի կարող լինել ձեր փոխարեն: Յուրաքանչյուրը սիրում է այնպես, ինչպես ինքն է պատկերացոնւմ սերը: Երբ դուք ունեք սիրվելու ձեր պատկերացումը, եւ ձեզ բարկացնում է, որ նա չի հասկանում դա, միտք եք թույլ տալիս, թե նա ամեն բանի պետք է նայի ձեր աչքերով: Բայց դա անհնարին է: Արդյունքում դժգոհ եք եւ դուք, եւ նա:
- Թույլ տալ, որ նախկին փորձը ձեւավորի սիրո մասին ձեր պատկերացումները
Ամեն մեկն ունի կյանքի եւ սիրո իր փորձը: Մարդկանց ծնողները, մանկությունը, դաստիարակաությունը, ըստ այդմ՝ նաեւ հարաբերությունների մասին պատկերացումները տարբեր են: Բայց մի որոշակի փուլում կարեւոր է գտնել ոկսե միջինը: Դրա հետ մեկտեղ պետք է ընդունել նաեւ դիմացինի տեսակետը: Եթե մենք շարունակ համառենք, հարաբերությունները չեն զարգանա:
- Երբ ձեզ համար ավելի կարեւոր է լինել ճիշտ, քան երջանիկ
Հարաբերություններում ամենամեծ խնդիրներից մեկը, որը հրահրում է մշտական պայքար՝ տանը իշխելու համար, անվստահությունն է: Ընտանիքում դա բացասաբար է ազդում շփման վրա: Եթե ձեզ համար ավելի կարեւոր է ճիշտ լինելը, ապա ձեր զուգընկերն իրեն կզգա անկարեւոր, չսիրված եւ անտեսված: Հարաբերությունները հաջողվում են այն դեպքում, երբ երկուսն էլ կենտրոնանում են դրանց վրա, եւ ոչ թե իրենց անձի: Դուք պետք է տեսնեք ձեր զուգընկերոջ հայացքների արժեքը եւ հաշվի առնեք դրանք. այդպես ավելի լավ կհասկանաք նրան: Եւ նա էլ կհամոզվի, որ գնահատում եք ձեր հարաբերությունները:
- Կարեւոր հարցերի մասին լռելը
Առօրյա վազքի, երեխաների, կենցաղային հոգսերի պատճառով շատերը պարզապես անտեսում են խնդրահարույց հարցերը: Արդյունքում զուգընկերները ժամանակ եւ ուժ չեն ունենում քննարկելու այն, ինչն իրականում կարեւոր է իրենց համաւր: Հնարավոր է, որ նրանցից մեկը պարզապես վախենում է վեճերից եւ խուսափում է կոնֆլիկտներից: Բայց այդպիսի զրույցների հետաձգումը միայն սրում է խնդիրը: Այն մնում է չլուծված, ընդ որում՝ հարաբերությունները դառնում են լարված՝ մանր վեճերով եւ անվստահությամբ: Սովորեք խնդիրները լուծել ժամանակին:
- Երեխաների պահանջմունքներն առաջին տեղում դնելը
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրորդ ամուսնությունները կրկնակի անգամ ավելի հաճախ են ավարտվում ամուսնալուծություններով, եթե ընտանիքում առաջին ամուսնությունից երեխաներ կան: Իհարկե, դա բարդ է. դժվար է գտնել ճիշտ հավասարակշռություն, որպեսզի ե՛ւ երեխան իրեն խնամքից զուրկ չզգա, ե՛ւ նոր զուգընկերը ուշադրությունից զրկված չլինի: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ նաեւ սեփական անձի մասին: