
Ձեր լոգասենյակում քանի՞ սկրաբ ունեք: Հավանաբար ունեք և՛ դեմքի, և՛ մարմնի, բացի այդ, հաստատ ամիսը երկու անգամ պեդիկյուրի ժամանակ մշակում եք կրունկները… Պետք է հիշել, որ գլխի մաշկը նույնպես ոչ պակաս խնամքի կարիք ունի: Հատկապես ձմռանը, երբ հաճախ եք գլխարկ կրում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հիշել գլխի պիլինգի մասին, որի ամենահեշտ տարբերակը շամպունի մեջ մեկ ճաշի գդալ շաքար ավելացնելն է: Այն քսելով մազարմատներին և մերսելով գլուխը, այնպես, որ շամպունը լավ փրփրի, կապահովեք արյան լավ շրջանառությունը: Սա շատ օգտակար է հատկապես թեփոտ մազեր ունեցողների համար, քանի որ այս միջոցը լավ պայքարում է նաև թեփի դեմ:
Այն կարող եք օգտագործել գլուխը 4-5 անգամ լվանալը մեկ անգամ: Հակառակ դեպքում գլխի մաշկը կարող է վնասվել:
Ի դեպ, ի Aldo Coppola, Dove և Matrix-ն իրենց տեսականիներում արդեն իսկ ներառել են շամպուններ շաքարի պարունակությամբ:
vogue.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը