
Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Հիրոկաձու Ցուկայը գտել է քամելեոն ծաղիկ՝ Causonis japonica:
Causonis-ը դարձել է առաջին ծաղիկը, որն ունակ է բազմիցս փոխել գույնը եւ վերադառնալ հին գույնին, գրում է EurekAlert-ը:
Ցուկայը հետեւել է causonis-ի գույնի փոփոխություններին timelapse տեսանյութում և նկատել, որ ծաղիկը նարնջագույնից վերածվում է վառ վարդագույնի, այնուհետեւ նորից դառնում է նարնջագույն, երբեմն էլ՝ միանգամից երկու երանգով։
Պարզվել է, որ գույնի փոփոխությունը կապված է վերարտադրողական համակարգի աշխատանքի առանձնահատկությունների հետ։