Այս պատմությունը նման է վիբրանիումի հայտնվելուն Marvel’s Wakanda-ում:
Կանադական Ալբերտայի համալսարանի գիտնականները հայտնել են, որ Սոմալիից 15 տոննա կշռող երկնաքարում հայտնաբերել են առնվազն երկու հանքանյութ, որոնք նախկինում Երկրի վրա չեն հայտնաբերվել: Դրանք հայտնաբերվել են 70 գրամանոց մեկ փոքր նմուշի անալիզով:
Նոր միներալները ստացել են էլալիիտ և էլկինստանտոնիտ անվանումները։ Առաջինն իր անունը ստացել է հենց երկնաքարից, որը հայտնի է որպես «Էլ Ալի», այն հայտնաբերվել է Սոմալիի Հիրան նահանգի Էլ Ալի քաղաքի մոտ:
Երկրորդ հանքանյութն անվանվել է մոլորակագետ Լինդի Էլկինս-Տանտոնի անունով, ով ղեկավարում է NASA-ի առաջիկա առաքելության հետազոտական մասը՝ ուսումնասիրելու մետաղներով հարուստ Փսիխեն աստերոիդը:
Հետազոտողների խմբի ղեկավար Քրիս Հերդը նշել է, որ նմուշի հետագա ուսումնասիրությունը կարող է բացահայտել երրորդ հանքանյութը, սակայն դա պահանջում է լրացուցիչ վերլուծություն և ավելի շատ ժամանակ։
Գիտնականները կարծում են, որ Էլ Ալին գիտությանը կարող էր բազմաթիվ այլ բացահայտումներ տալ, սակայն այժմ նրա ճակատագիրը բավականին մշուշոտ է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ երկնաքարը տեղափոխվել է Չինաստան՝ պոտենցիալ գնորդ փնտրելու նպատակով։ Արդյո՞ք այն հասանելի կլինի գիտնականների հետագա բաց ուսումնասիրության համար, մեծ հարց է:
Էլ Ալին հայտնաբերվել է երկու տարի առաջ։ Բայց եթե հավատում եք Էլ Ալի քաղաքի բնակիչներին, ապա քարը Երկրի վրա շատ երկար ժամանակ է: Նա հայտնվում է տեղի սաարցիների «Մթնշաղ» կոչվող բանահյուսության մեջ, ինչը հավանաբար ցույց է տալիս, որ նրա անկումը բարձր մակարդակի իրադարձություն էր։ Երկնաքարը նշվել է երգի, պոեզիայի և պարի մեջ առնվազն հինգ սերունդ և օգտագործվել է դանակներ սրելու համար: Այն գրեթե 90%-ով բաղկացած է երկաթից և նիկելից և երբևէ հայտնաբերված ամենամեծ երկնաքարերից մեկն է:
Սիրարփի Աղաբաբյան