Կոսմետիկայի Estee Lauder ընկերությունը ներկայացրել է բջջային հավելված, որն օգնում է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց դիմահարդարվել: Այս մասին հայտնում է WWD-ն։
Բջջային հավելվածը կոչվում է Voice-Enabled Makeup Assistant (VMA): Հավելվածն օգտագործում է «խելացի հայելի» տեխնոլոգիա՝ հիմնված ընդլայնված իրականության և արհեստական ինտելեկտի հնարավորությունների վրա։ Դիմահարդարման ընթացքում ձայնային օգնականը մեկնաբանում է, թե արդյո՞ք հավասարաչափ եք օգտագործել քսուքը, և արդյո՞ք շրթներկը դուրս է եկել շուրթերի ուրվագծից։ Ըստ ապրանքանիշի՝ նրա օգնությամբ տեսողության խանգարումներ ունեցող մարդիկ կկարողանան հեշտությամբ և վստահորեն կիրառել կոսմետիկան։
«Մենք ուրախ ենք կիսվել DIY դիմահարդարման մեր փորձով միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր տեսողության խնդիրներ ունեն: Մենք հավատարիմ ենք նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը, որոնք գեղեցկություն են հաղորդում բոլորին»,- ասել է Estee Lauder-ի տեղեկատվության գլխավոր տնօրեն Մայքլ Սմիթը: