Գրիպ. ո՞ր դեպքում կարող են զարգանալ բարդությունները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գրիպ. ո՞ր դեպքում կարող են զարգանալ բարդությունները

Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով։

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ

Երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը, ավելի հաճախ են հանդիպում, քան վիրուսի հետ անմիջապես կապված բարդությունները: Գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, Գիյեն-Բարեի համախտանիշը, նեֆրիտը, երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ, որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություններ, կարող են զարգանալ սուր շնչառական անբավարարություն, ինչպես նաև` համակարգային բորբոքային արձագանքման համախտանիշ (SIRS) և բազմաօրգանային անբավարարություն:

Ի՞նչ անել

Հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.

  • ախտանշանների առկայության դեպքում դիմել բժշկի,
  • անհարկի չօգտագործել հակամանրէային դեղեր, քանի որ դրանք ցուցված չեն վիրուսային վարակների բուժման համար: Դրանք նշանակվում են բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի ցուցումով։