Բլոգեր Իզաբել Լյուքսը ցանկացել է երիտասարդանալ բոտոքսի ներարկումների միջոցով և մնացել է «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտսերիալի կերպարի արտաքինով։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա TikTok-յան օգտահաշվում։
Տեղադրված տեսանյութում @nicki_andrea մականունով օգտատերն ասել է, որ կոսմետոլոգի մոտ վերջին այցից հետո կորցրել է խոժոռվելու ունակությունը։ «Եթե ուզում էիր բոտոքս անել, ապա ահա մի նշան, որ փոխես քո միտքը», – դժգոհել է աղջիկը հրապարակման նկարագրության մեջ։
Հրապարակված կադրերում երեւում է, որ Լյուքսի ճակատը զերծ է կնճիռներից, մինչդեռ դեմքը կորցրել է նախկին շարժունակությունը։ «Տեսեք, հիմա ես զայրացած եմ, բայց մկաններս ուղղակի անշարժ են։ Հիմա ես նմանվում եմ Սքուիդվարդին», – դժգոհել է աղջիկը:
Բաժանորդներն իրենց հերթին աջակցել են հրապարակման հերոսուհուն և մեկնաբանություններում կիսվել են իրենց փորձով։ «Կոսմետոլոգը փչացրել է քեզ», «Շատ եմ ցավում, որ նման բան է պատահել քեզ հետ», «Իմ մոտ էլ էր այդպես, բայց մի քանի շաբաթից այն լավացավ», «Կարծում եմ, որ պետք է մի փոքր սպասել»,- գրել են նրանք։