Մազաթափությունը տարածված խնդիր է ինչպես՝ տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն նաև դժվար լուծելի խնդիր է։ Շուկան լի է մազաթափության դեմ նախատեսված միջոցներով, սակայն դրանց մեծ մասն ընդունակ չէ որևէ դրական արդյունքի հանգեցնել։ Քիմիկական միջոցների փխարեն կարող եք օգտագործել բնական միջոց՝ գուավայի տերևներ։ Դրանք ամրացնում են մազերի արմատներն ու ֆոլիկուլները և սնուցում մազերը։ Նշվում է նաև, որ գուավայի տերևներն արագացնում են մազերի աճը և կանգնեցնում մազաթափությունը, քանի որ պարունակում են վիտամին B. վերջինս անհրաժեշտ է մազերի աճի համար։
Ընդամենն անհրաժեշտ է մի քանի տերև եռացնել 20 րոպեի ընթացքում և սառեցնել խառնուրդը։ Անհրաժեշտ է մերսել գլխի մաշկն ու մազերը խառնուրդով և մի քանի ժամ թողնել գլխին։ Սովորականի նման լվացեք մազերը։ Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան անել քնելուց առաջ և թողնել մազերին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը