Ակնեով մաշկի խնամքի թոփ 3 կարեւոր սխալները
Advertisement 1000 x 90

Ակնեով մաշկի խնամքի թոփ 3 կարեւոր սխալները

Դուք հրաժարվում եք խոնավեցումից

Խոնավեցնող միջոցից հրաժարվելը միայն կբարդացնի ակնեն. ջրազրկված մաշկը կսկսի ավելի ու ավելի շատ սեբում արտադրել՝ փորձելով պաշտպանվել չորությունից, իսկ որտեղ շատ սեբում՝ նոր բորբոքում։ Ընտրեք խոնավեցնող միջոցներ թեթեւ բանաձեւերի եւ առանց կոմեդոգեն բաղադրիչների:

Դուք օգտագործում եք սկրաբեր

Նույնիսկ առավել փափուկ սկրաբն անխուսափելիորեն վնասում է մաշկը՝ խախտելով իր բնական պաշտպանիչ արգելքը եւ դարձնելով այն ավելի խոցելի բակտերիաների համար։ Իհարկե, էքաֆոլիացիան անհրաժեշտ է ցանկացած տեսակի մաշկին, պարզապես ակնեի դեպքում ավելի լավ է ընտրել էնզիմային փոշի, փափուկ պիլինգներ եւ թթուներով լոսիոն, որոնք հատուկ նախատեսված են յուղոտ մաշկի համար։

Դուք օգտագործում եք ալկոհոլ պարունակող միջոցներ

Թվում է, թե ալկոհոլը հիանալի կերպով յուղազրկում է եւ պրոբլեմատիկ մաշկի համար կատարյալ է: Սակայն, ինչպես հաճախակի մաքրման դեպքում, ալկոհոլը, առաջին հերթին, պետք է ագրեսիվ կերպով ոչնչացնի մաշկի պաշտպանիչ արգելքը՝ բացելով բակտերիաների ճանապարհը։ Կոսմետիկա պետք է ընտրել միայն փափուկ, առանց ագրեսիվ ազդեցության եւ alcohol free պիտակավորմամբ։

news.am