Վերջին 50 տարում Սկանդինավիայի և Կանադայի բնակչուհիները բոլորից քիչ են կատարել տնային գործեր՝ այն ժամանակ, երբ իտալուհիները և իսպանուհիները բոլորից հաճախ և բոլորից շատ են աշխատում տանը: Այդ մասին հոդվածը հրապարակված է Demographic Research պարբերականում:
Գիտնականները պարզել են, որ տնային գործերում կանանց ծախսած ժամանակը սովորաբար ուղիղ համեմատական է այն բանին, թե որքանով է հասարակությունը, որտեղ նրանք ապրում են, պահպանողական և ավանդական:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տնային գործերում կանանց և տղամարդկանց անհավասարությունը դեռևս պահպանվում է:
Օրինակ՝ Իսպանիայի և Իտալիայի բնակչուհիները տնային գործերի վրա միջինը ծախսում են մոտ 180 և 140 րոպե ավելի, քան նրանց ամուսինները, իսկ Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Կանադայի բնակչուհիների ցուցանիշը չի գերազանցում 60 րոպեն: