Յուպիտերի 12 նոր բնական արբանյակ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Յուպիտերի 12 նոր բնական արբանյակ է հայտնաբերվել

Ու այս 12 նոր հայտնաբերված լուսինների օգնությամբ Արեգակնային համակարգի գերհսկան դարձել է մեր համակարգի ամենաշատ թվով լուսիններ ունեցող մոլորակը։

Մինչ այս պահը, այս ռեկորդը պատկանում էր Սատուրնին, որի՝ այս պահին հայտնի լուսինների թիվը կազմում է 83․․․ Յուպիտերի բնական արբանյակների թիվը 80 էր, իսկ նոր հայտնաբերված լուսինների հետ միասին, այս թիվը դառնում է 92

Այս 12 մարմինները դեռևս 2021-2022 թվականների ընթացքում էին «կասկածվում» Յուպիտերի արբանյակ լինելու մեջ, սակայն աստղագետներին մի փոքր ավելի ժամանակ էր պետք դրանց ուղեծրին հետևելու ու ամբողջովին համոզվելու համար, որ դրանք հենց Յուպիտերի արբանյակներ են։

Լուսիններից բոլորն էլ բավականին հեռու են գտնվում մոլորակից, ու նրանցից ավելի քան 340 օր է պահանջվում մոլորակի շուրջը մեկ ամբողջական պտույտ իրականացնելու համար

Պատկերը ստացվել է NASA-ի կողմից, մշակումը՝ Քևին Գիլի

#Յուպիտեր #Մոլորակ #Տիեզերք