Կնճիռները, ակնեն, մուգ կետերն ու ալերգիկ ռեակցիաները բավական տարածված մաշկային խնդիրներ են, որոնց դեմ պայքարում օգտագործում ենք տարբեր միջոցներ։ Fithacker.ru կայքը գրում է, որ մաշկի հետ կապված խնդիրների լուծման գործում օգնության են հասնում գուավայի տերևները։
Կնճիռներ։ Գուավայի տերևները հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք քայքայում են ազատ ռադիկալները։ Սա հրաշալի որոշում է՝ կնճիռներից ազատվելու և ավելի հարթ մաշկ ունենալու համար։
Ակնե։ Գուավայի տերևները հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունեն, որոնք սպանում են այն օրգանիզմները, որոնք ակնեի տարածման պատճառ են դառնում։ Դրանք հանգստացնում են մաշկը և հեռացնում բշտիկները՝ առանց հետքեր թողնելու։
Մուգ կետեր։ Գուավայի տերևներն արդյունավետորեն հեռացնում են մաշկի վրա առաջացող մուգ կետերը։ Սա հանգստացնում է մաշկի գրգռվածությունը, այն դարձնում ավելի փափուկ։
Ձեզ հարկավոր է.
- գուավայի 5-6 տերև
- 1 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը.
- 1 բաժակ ջուրը եռացրեք դանդաղ կրակի վրա։
- Ճզմեք գուավայի տերևները, ավելացրեք եռացած ջրի մեջ։
- Եռացրեք դանդաղ կրակի վրա այնքան, որ ջուրը շագանակագույն դառնա։
- Թողեք ջուրը սառչի։
Օգտագործման եղանակը
- Բամբակը թրջեք այս ջրի մեջ։
- Քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին։
- Դիմակը թողեք 15-20 րոպե, ապա դեմքը լվացեք տաք ջրով։
- Այս միջոցն օգտագործեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը