
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը շատ ավելի ուժգին է եղել, քան 1988 թվականին հայկական Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական գեոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:
Թուրքիայում մի քանի օր կկրկնվեն շուրջ 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, գործակալությանը հայտնել Է Շեբալինը: Թուրքիայի հարավային շրջաններում ուշ գիշերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրում անջատվել են էլեկտրականությունն ու ինտերնետ կապը, հետևում է NetBlocks ծառայության տվյալներից։