Առնետը ոսկերչական խանութից գողացել է ադամանդե վզնոց և այն քարշ տվել իր թաքստոց։ Hindustan Times-ը ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսագրության վրա։
Առնետի գողության պահը ֆիքսվել է խանութում տեղադրված տեսախցիկով։ Կադրերում երևում է, թե ինչպես է ոսկերչական խանութի դարակում հայտնվում մի առնետ, գողանում ադամանդներով վզնոցն ու վերադառնում իր թաքստոց։
Հրապարակումը վիրուսային է դարձել սոցցանցերում: «Ո՞ւմ համար է այդ առնետը գողացել ադամանդե վզնոցը»,- ասվում է տեսանյութի վերնագրում։
Հրապարակումից հետո տեսանյութը հավաքել է ավելի քան 30,000 դիտում: Օգտատերերը դրա տակ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել։ Նրանցից ոմանք կատակել են, որ առնետը գողացել է զարդարանքը՝ Վալենտինի օրվա կապակցությամբ այն իր սիրելիին նվիրելու համար։